-
01.05.2013|
15:03
Մայիսի 1-ին Հունաստանում ընթանում է համընդհանուր գործդուլ։ Ցուցարարները բողոքում են կիրառվող տնտեսական խիստ միջոցառումներից։ Արհմիությունները կոչ են անում մասնակիցներին մոբիլիզացնել ուժերը։ Սպասվում է, որ 24-ժամյա գործադուլը կխափանի տրանսպորտի և հիվանդանոցների աշխատանքը։
-
30.04.2013|
22:42
Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկեց «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսի վանկարկմամբ, իսկ երբ հարթակ բարձրացավ Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, ՀԱԿ-ի համակիրները սկսեցին վանկարկել՝ «Վահագն, քաղաքապետ»:
-
30.04.2013|
22:21
Ամստերդաում տեղի է ունեցել Նիդերլանդների 75-ամյա թագուհի Բեատրիկսի՝ գահից հրաժարվելու պաշտոնական արարողությունը։ Նա թագը փոխանցել է որդուն՝ Վիլհելմ-Ալեքսանդրին։ Բեատրիկսը նշել է, որ իշխանությունը պետք է փոխանցել նոր սերնդին, և որ իր որդին պատրաստ է այն ընդունել։
-
30.04.2013|
18:16
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը գարնանային նստաշրջանին ներկայացել է հինգ հոգանոց պատվիրակությամբ, սակայն այսօր իրենց աշխատանքները ասուլիսում ամփոփեցին երեքը` Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը: Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը ներկա չէին: ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ զեկույցն է քննարկվել և հաստատվել: Հարցի առնչությամբ միայն Դավիթ Հարությունյանն է ելույթ ունեցել, մյուսներին հերթ չի հասել:
-
30.04.2013|
18:02
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ:
-
30.04.2013|
17:34
«Ես կոնֆլիկտային մարդ չեմ: Երկու տարի ԱԺ-ում եմ, որևէ մեկի հասցեին թույլ տվե՞լ եմ»,-այս նախադասությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը մի քանի անգամ ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Իսկ խոսակցության նյութն այն էր, որ օրերս լրատվամիջոցները տեղեկացրել էին, թե նա հեռախոսազրույցում սպառնացել է Մոսկվայի տան տնօրենին, ով այդ առնչությամբ դիմում-բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով:
-
30.04.2013|
17:07
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ, Երևանի ավագանու ընտրությունների մշտադիտարկման
արդյունքներով, ընտրարշավի լուսաբանման գործում առավել ակտիվություն է ցուցաբերում «Կենտրոն» հեռուստաալիքը, ոին հետևում են
«Երկիր Մեդիան» և «Արմնյուզը»:«Այս առումով «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան» վերականգնել են առաջատարի իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ և որոնք զիջել էին 2013 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ:
-
30.04.2013|
17:04
Իսրայելում չի կարելի հավատալ երեք իրողության՝ Թել Ավիվի ջրին, Երուսաղեմի օդին և արաբի խոսքին՝ սա առաջին դասն էր, որ Երուսաղեմ ոտքն դնելուն պես առաջարկեցին հիշել:
-
30.04.2013|
16:37
irates.am-ը Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, և որ կուսակցություններն ունեն ավագանիում մանդատներ ստանալու ռեալ շանսեր:
-
30.04.2013|
16:27
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
Հետազոտության օբյեկտ են հանդիսացել չորս համապետական հեռուստաալիքներ` Հայաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիք (Հ1), «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք (Հ 2), «Արմնյուզ», ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը: